ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը դեռեւս Ռուսաստանի կարիքն ունի որպես իր անվտանգությունը երաշխավորող ռազմական դաշնակցի: «Ռոյթերին» տված հարցազրույցում վարչապետը նաեւ ասել է, թե Թուրքիայի հարձակման վտանգը Հայաստանի համար վերացած չէ, եւ այդ իսկ պատճառով Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյությունը մեր երկրի ինքնապաշտպանության կարեւոր բաղադրիչն է: