Հայաստանի 10 մարզերում նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերականգնման համար Միացյալ Նահանգների «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը մտադիր է տրամադրել 700 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու հիմնադրամի նախագահ Անուշավան Աբրահամյանը կրթական համակարգի զարգացման հուշագիրն ստորագրել են երեկՙ հուլիսի 9-ին: Արդեն երեք տարի Միացյալ Նահանգներում գործող հիմնադրամը Երեւանում եւ հատկապես Հայաստանի մարզերում ուսումնական հաստատությունների վերականգնման եւ զարգացման նպատակներ է հետապնդում: