«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ՀԱՓՇՏԱԿՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ՍԱՐՅԱՆԻ, ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ, ՄԻՆԱՍԻ ԿՏԱՎՆԵՐԸ

71-ամյա մոսկվաբնակ կենսաթոշակառուի բնակարանից հափշտակվել են 13 կտավ եւ 20 հազար ամերիկյան դոլար: Ըստ իրավապահ մարմինների, գողությունը կատարվել է բնակարանատիրոջ ամառանոցում գտնվելու ընթացքումՙ հունիսի 3-ից հուլիսի 8-ը: Հափշտակված կտավների շարքում են Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գուստավ Լուսսոյի, Պունիի, Սերայի, Շեբուեւի, Յավլենսկու եւ Բելինիի կտավները: ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասովՙ խոշոր չափի գողություն, հարուցվել է քրեական գործ, պատիժըՙ մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4