«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՍԵՎԱՆՈՒՄ

Շախմատի Հայաստանի ակադեմիան իր հերթական միջոցառումն է անցկացնումՙ Սեւանում 3-րդ անգամ կազմակերպելով միջազգային մրցաշար: «Սեւանա լիճ-2007» մրցաշարի 10 մասնակիցների թվում են գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Դավիթ Հարությունյանը, Տիգրան Քոթանջյանը, Բարտոլոմեյ Մաչեյան, միջազգային վարպետներ Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Յուրի Վովկը, Գոպալը, Լի Չաոն:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 3700 դոլար է, որից 1500-ը կստանա հաղթողը: 2-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 1000, 700 եւ 500 դոլար:

Մրցաշարում կայացել է երեք տուր: Առայժմ բոլորից հաջող է մեկնարկել ուկրաինացի միջազգային վարպետ Յուրի Վովկը: Նա վաստակել է 2,5 միավոր: Առաջին տուրում Վովկը պարտության մատնեց Տիգրան Քոթանջյանին, հաջորդ պարտիայում առավելության հասավ ամենաբարձր վարկանիշն ունեցող Տիգրան Պետրոսյանի (2613) նկատմամբ: Նրա հաղթարշավը 3-րդ տուրում կասեցրեց Բարտոլոմեյ Մաչեյան, որը ոչ-ոքի խաղաց: Վերջինս հնդիկ միջազգային վարպետ Գոպալի հետ 2-ական միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը:

Հայ շախմատիստներից 1,5-ական միավոր են վաստակել Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Դավիթ Հարությունյանը (Վրաստան) եւ Արման Փաշիկյանը: Անսպասելիորեն թույլ մեկնարկեց Տիգրան Պետրոսյանը: Առաջին տուրում էլ Տիգրանը պարտվել էր Գոպալին եւ միայն երրորդ տուրում առաջին միավորը վաստակեցՙ պարտության մատնելով չին շախմատիստ Լի Չաոյին: Վերջինս կես միավորով եզրափակում է աղյուսակը: 1-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4