«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 13-րդ տուրի երեք հանդիպումները: Վերջին շրջանում առաջնությունում սկսել են հաջող հանդես գալ Կապանի «Գանձասարն» ու Գյումրիի «Շիրակը», որոնց շնորհիվ հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ գնալով աճում է:

Հաջող մրցելույթների շնորհիվ նշված թիմերն աստիճանաբար մոտենում են առաջատարներին: Այս առումով բավական մեծ նշանակություն ուներ «Բանանց»-«Գանձասար» հանդիպումը: Հյուրերը, որոնց վերջերս մարզում է «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, երկրորդ խաղակեսի սկզբում երկու հաջող գրոհ կազմակերպեցին, եւ Գագա Թբիլաշվիլու ու Արմեն Պետրոսյանի խփած գոլերի շնորհիվ խաղը շահում էին 2-0 հաշվով: Բայց «Բանանցին» հաջողվեց խաղավերջում հավասարեցնել հաշիվը: 80-րդ եւ 85-րդ րոպեներին աչքի ընկավ Ռոմեո Ջենեբյանը: Սակայն «Գանձասարը», այնուամենայնիվ, կորզեց հաղթանակը: Խաղի վերջին րոպեին թիմին հաղթանակ պարգեւեց Էդիկ Մանուչարյանը (3-2):

Գյումրիում «Շիրակը» 3-1 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Շիրակցիներից 2 անգամ մրցակցի դարպասը գրավեց Արտյոմ Բեռնեցյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վարդան Բիչախչյանը: Հյուրերից միակ գոլը խփեց Գեղամ Քոչարյանը: Անկասկած, տուրի կենտրոնական հանդիպումը «Միկայի» եւ «Արարատի» մրցավեճն էր: Առաջին շրջանում «Արարատը» հաղթել էր 2-0 հաշվով: Այս անգամ էլ խաղը բավական դիտարժան ու համառ պայքարում անցավ եւ ավարտվեց ոչ-ոքիՙ 2-2: Ընդ որում, «Միկան» պարտությունից խուսափեց վերջին րոպեին շնորհիվ Տիգրան Դավթյանի խփած գոլի: Իսկ մինչ այդ, արարատցիները հաղթում էին 2-1 հաշվով: «Արարատից» աչքի էին ընկել Գագիկ Սիմոնյանն ու Մարկոսը, «Միկայից»ՙ Կլեբեր Նասիմենտո դա Սիլվան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4