«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


«ՌԱԶԲՈՐԿԱ» ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

Հուլիսի 7-ին, մոտավորապես ժամը 20.30-ին Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը ժամադրվածների միջեւ բուռն վեճը տեղիք է տվել, որ հաշիվները մաքրեն իրար վրա կրակելով: Երբ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայր է հասել, Աշոտ Վարդանյանի շիրմաքարի մոտ հայտնաբերել է 1974 թ. ծնված Արտավազդ Վարդանյանի, իսկ գերեզմանի ցանկապատի մոտՙ 1977 թ. ծնված Վարդան Մելիքյանի դիակները: Դեպքի վայրից հրազենային վնասվածքներով «Մալաթիա» բուժկենտրոն է տեղափոխվել Գրիգոր Ստեփանյանը, որը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայրում կայանված Ա. Վարդանյանին պատկանող «Ֆորդ-Էքսպլորեր» ավտոմեքենայի սրահի հետեւի նստարանին հայտնաբերվել եւ առգրավվել է «Սագա Մ4» տիպի 7,64 տ/չ ակոսավոր որսորդական հրացան: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են, քննությունը վարում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունը: Իսկ շրջանառվող լուրերից տեղեկացանք, որ կատարվածը կապ ունի նախորդ տարի 3-րդ մասի շուկայի տնօրենի սպանության հետ, եւ սպանվածները տնօրենի հարազատներն են:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4