Հուլիսի 12-ին Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են հունիսի 30-ին Աղդամի մոտակայքում ղարաբաղյան ուժերի վերահսկողության տարածք անցած ադրբեջանցի Սամանդար Գուլիեւի հետ: «Ազերիպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցու անվան հետ կապված տեղեկությունները ճշտված չեն, քանի որ այդօրինակ անունով քաղաքացու անձնագիր չի տրվել Աղդամի շրջանում: Կարմիր խաչի ներկայացուցիչները, իրենց հերթին, չեն հայտնում ղարաբաղյան սահմանն անցած ադրբեջանցու տվյալները: