Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 11-ին ԵԽ նախարարների կոմիտեի ճեմասրահում եւ Կոլմար քաղաքում, կայացավ Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի հայ երիտասարդ մենակատարների համերգը, որը նվիրված էր Ֆրանսիայում Հայաստանի տարվան: Համերգի սկզբին բացման խոսքերով հանդես եկան ԵԽ-ում Հայաստանի եւ Ֆրանսիայի դեսպաններ Ք. Տեր-Ստեփանյանը եւ Բ. Գենը ու ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Համերգին ներկա էին ԵԽ գլխ. քարտուղարի տեղակալը, մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ ու շատ հյուրեր: Նախորդ օրը` հուլիսի 11-ին կազմակերպվել էր նվագախմբի հանդիպումը ԵԽ գլխ. քարտուղարի տեղակալ Մ. Բուքիքիոյի հետ, որն էլ պատմել է ԵԽ շրջանակներում իրականացվող երեխաների իրավունքների պաշտպանությանը ուղղված եվրոպական արշավի մասին եւ շնորհակալություն հայտնել դեսպան Ք. Տեր-Ստեփանյանին երիտասարդ երաժիշտների այցը եւ հրաշալի համերգը կազմակերպելու համար:
Իսկ հուլիսի 12-ին Կոլմար քաղաքում ընթացող Վ. Սպիվակովի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Սպիվակովի ներկայությամբ կայացավ հայ մենակատարների գալա համերգը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ