«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2007-07-14 | #133, 2007-07-17 | #134, 2007-07-18


ԱՐՎԵՍՏՆԵՐԻ 3-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՎԿԱՅԱԳԻՐ ՎԱՆԱՁՈՐՑՈՒՆ

2007 թ. UCAF-ի Վաշինգտոնի արվեստի մանկական միջազգային հիմնադրամը հունիսի վերջին Վաշինգտոնում կազմակերպեց արվեստների 3-րդ օլիմպիադան, որի շրջանակներում անցկացվեց նաեւ «Իմ սիրած մարզաձեւը» խորագրով կերպարվեստի միջազգային մանկական փառատոնը: Մինչ փառատոնը, աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում ՀՀ մշակույթի նախարարության եւ «Նարեկացի արվեստի միության» ջանքերով անցկացվել էին հանրապետական մրցույթներ: ՀՀ-ում մրցույթին մասնակցած 200-ից ավելի աշխատանքներից փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը հաղթող է ճանաչել Վանաձորի արվեստի դպրոցի սան Անժելա Գրիգորյանի աշխատանքը, որը եւ ուղարկվեց Վաշինգտոն` մասնակցելու եզրափակիչ փուլին:

Ինչպես Անժելան, այնպես էլ 50 հաղթող երկրների պատանի արվեստագետները, անցնելով եզրափակիչ փուլ, հրավիրվեցին Վաշինգտոն, մասնակցելու հաղթողների մրցանակաբաշխության եւ փակման հանդիսավոր արարողությանը: Վանաձորից պատանի նկարչուհի Անժելա Գրիգորյանը «Խաղաղ ապագա» ինքնուրույն աշխատանքի համար արժանացավ հատուկ վկայագրի: Նշենք նաեւ, որ օլիմպիադայի շրջանակներում անց են կացվել նաեւ գիտաժողովներ, բազմաբնույթ թեմաներով, որտեղ հիմնական գաղափարն էր խաղաղությունը կերպարվեստում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4