Երեւանի «Մասթերզ-կլաս» ակումբի խաղահրապարակներում մեկնարկել է պրոֆեսիոնալ թենիսի միջազգային խոշոր մրցաշար 19 երկրների թենիսիստների մասնակցությամբ: 32 մասնակիցներից 5-ը Հայաստանից են: Երեւանում նման մրցաշար առաջին անգամ է անցկացվում: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 5 մլն դրամ է, որն իր միջոցներից հատկացրել է թենիսի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ