Երեկ Քաբուլում ահաբեկչական հարձակման է ենթարկվել ՆԱՏՕ-ի ուժերի կազմում Աֆղանստանում տեղակայված թուրքական գնդի շարասյունը: Աֆղան մահապարտի իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Ռոյթերի վկայությամբ, պայթյունի հետեւանքով զրահամեքենայի հետ վնասվել է նաեւ Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան մեքենան, որն ուղեկցում էր շարասյունը: Վիրավորվել է դեսպանատան անվտանգության մեկ ծառայող:
Հիշեցման կարգով նշենք, որ ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի ուժերը ավելի քան 100 զոհ են տվել Աֆղանստանում: Այդ ընթացքում սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչ եւ թալիբանի գրոհայիններ: Աֆղանստանում Թուրքիան ՆԱՏՕ-ին է տրամադրել 1200 զինծառայող:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ