Ադրբեջանը դիմել է Միջազգային կարմիր խաչի կազմակերպությանը` հայկական կողմում գտնվող ոմն Աշրաֆ Ջաֆարովի վերադարձի խնդրանքով: Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են, որ ներկա դրությամբ ստուգվում է, թե արդյոք ադրբեջանցի Ջաֆարո՞վն է հունիսի 30-ին ղարաբաղյան կողմ անցած Ադրբեջանի քաղաքացին:
Նախապես տեղեկացվել էր, թե որպես Աղդամի բնակիչ ներկայացող ոմն Սամանդար Գուլիեւն է հայտնվել հայկական կողմում` ծնված 1972 թ.-ին, մինչդեռ Ջաֆարովի դեպքում ծննդյան տարեթիվ է նշվում 1985 թ.-ը: Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, հոգեկան անհավասարակշռություն ունեցող Ջաֆարովը Աղդամի շրջանում ապրում էր եղբոր եւ 5 քույրերի հետ: