Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) գրականության ինստիտուտում օրերս տեղի ունեցավ գրող, մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանի «Խոսք եւ գույն» գրքի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսը կազմակերպել էին գրականության ինստիտուտն ու գրողների միությունը:
Շուրջ 20 գրքերի հեղինակ Արեւշատ Ավագյանի «Խոսք եւ գույն»-ը նոր բանաստեղծությունների գիրք է, որտեղ իմաստասիրություններ, խոհական, փիլիսոփայական, արվեստաբանական մտորումներ են արվեստի, գրականության, մարդկային գաղափարների մասին: Բավական ինքնատիպ գրքի յուրաքանչյուր էջում գծանկարներ են, ինչպես նաեւ գրքում զետեղվել են Արեւշատ Ավագյանի գեղանկարչական ստեղծագործությունների վերատպությունները:
Արեւշատ Ավագյանի նոր գիրքն արժեվորեցին գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ այլք: ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին տեղի կունենա գրքի քննարկումը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ