«Ազգը» արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 25-27-ը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կայցելի Վրաստան, սակայն ոչ պաշտոնական այցով, ինչպես նշվել է երեկվա մեր համարում: Օսկանյանի Վրաստան այցը կլինի աշխատանքային, ընդ որում, հուլիսի 25-ին կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ: Բեժուաշվիլու ուղեկցությամբ էլ Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բաթում` ծանոթանալու Աջարիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության համար առաջարկվող շենքերին: Հիշեցնենք, որ վերջերս աշխատանքային այցով Աջարիա էր այցելել նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը` ծանոթանալու հյուպատոսության հնարավոր շենքի ձեռքբերման տարբերակներին եւ քննարկելու դրանք Բաթումի քաղաքապետի հետ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ