Նախորդ օրը Նյու Յորքում տեղի ունեցած պայթյունի սեփական լուսանկար է ներկայացնում Արտակ Կարոյանը: Ըստ մեր թերթին ուղարկված նրա նամակի, Մանհեթընում պայթյունից մի որոշ ժամանակ անց լուսանկարն արել է բջջային հեռախոսով: Ականատեսի վկայությամբ, Նյու Յորքի կենտրոնական փողոցներում բավականին մեծ իրարանցում է հետեւել պայթյունին:
Արտակ Գարոյանը Նյու Յորքի մասին սեփական տպավորություններն էլ է նշում նամակում` ներկայացնելով որպես կտրված ու միայնակ մարդկանց քաղաք, հզոր, առանձին մոլորակի նմանվող մեգապոլիս, որ կարող է կյանքը բաժանել երկու մասի` մինչեւ Նյու Յորքը տեսնելը եւ երկնաքերների «ջունգլին» տեսնելուց հետո:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ