«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՀԱԿԱՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԱՐՇԱՎ

Թուրքական բազմամիլիոն դոլարանոց լոբբիստական ընկերության ղեկավար Բոբ Լիվինգստոնը Կապիտոլիումի կայքէջում 8 րոպեանոց տեսահոլովակ է զետեղել, որում ժխտվում է Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, Լիվինգստոնի տեսահոլովակն ըստ էության ջանք է Հայոց ցեղասպանության ճանաչումը հետապնդող եւ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված թիվ 106 բանաձեւի դեմ: Ի պատասխան թուրքական լոբբիի առաջատար Լիվինգստոնի գործողություններին, թիվ 106 բանաձեւի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը, նաեւ կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել իրենց կոլեգաներին, ընդգծելով, որ վերջին տարիներին Լիվինգստոնը դարձել է բարձր վարձատրվող լոբբիստ, մասնաբաժին ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի ծախսած միլիոնավոր դոլարներից: Կոնգրեսականները ժխտել են, որ ցեղասպանության ժխտմանն ուղղված ոչ մի ջանք չի փոխի պատմությունը, քանի որ ցեղասպանության մասին փաստացի վկայությունները հսկայական են: Շաբաթասկզբին ազգային պարբերականներից «Նյու ռիփաբլիկում» հրապարակված ծավալուն հոդվածում ներկայացվում էր Լիվինգստոնը որպես Թուրքիայի հակացեղասպանական արշավից շահող:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4