«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԻ ՀՅՈՒՐՆ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

<0000000061.jpg>

Այսօրվանից «Ազգի» կայքէջի հյուրն է մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը: Մեկ շաբաթվա ընթացքումՙ հուլիսի 20-27-ը կարող եք մարդու իրավունքներին առնչվող հարցերն ուղարկել Արմեն Հարությունյանին եւ «Ազգի» միջոցով ստանալ պատասխանները:

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մեր երկրում ներդրվել է 2003 թ.-ից, իսկ մարդու իրավունքների առաջին պաշտպանը Լարիսա Ալավերդյանն էր: 2006 թ. փետրվարի 20-ից մարդու իրավունքների պաշտպանը Արմեն Հարությունյանն է:

Մարդու իրավունքների պաշտպանն, ըստ էության, անկախ եւ ինքնուրույն պաշտոնատար անձ է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության իրավունքը, երբ այն խախտվում է տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնյաների կողմից: Աշխարհում հայտնի է նաեւ մամուլի օմբուդսմենի ինստիտուտը, ինչը մեզ մոտ դեռեւս չկա: Վերջերս հայտարարվել է սակայն, որ ՄԻՊ գրասենյակում շուտով կաշխատի նաեւ ռազմական հարցերով մարդու իրավունքների պաշտպանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4