«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ

Դավիթ Նալբանդյանի համար անհաջող էր Լոս Անջելեսում մեկնարկած թենիսի մրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 525 հազար դոլար է: Արգենտինահայ թենիսիստի մրցակիցը ռուսաստանցի Իգոր Կունիցինն էր: Երկու խաղափուլերն էլ ավարտվեցին ռուս թենիսիստի հաղթանակով (7-6, 7-5): Այսպիսով, Նալբանդյանը դուրս մնաց հետագա պայքարից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4