Հայաստանի 18 մարզիկներ կմասնակցեն հուլիսի 21-28-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք եվրոպական օլիմպիական օրերի մրցաշարին: Հայ մարզիկները հանդես կգան մրցաշարի ծրագրի 7 մարզաձեւերում` թեթեւ ատլետիկա, թենիս, լող, մարմնամարզություն, սեղանի թենիս, ձյուդո, հեծանվասպորտ: Առավել ներկայացուցչական կլինի ձյուդոյի թիմը, որի կազմում ընդգրկված են 6 մարզիկներ: Մյուս մարզաձեւերում հանդես կգան 2-ական մարզիկներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ