«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՐ ՆԱԵՎ ԱՍՐՅԱՆԸ

Չինաստանում ավարտվեց արդեն ավանդական դարձած շախմատի միջազգային մրցախաղը տեղի շախմատիստների եւ Եվրոպայի հավաքականի միջեւ: Երկու շրջանով անցկացված մրցախաղում հաղթեցին եվրոպացի շախմատիստներըՙ 17-15:

Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր չորս շախմատիստ, որոնցից յուրաքանչյուրը մրցակցի հետ երկուական պարտիա անցկացրեց: Եվրոպայի հավաքականում մրցախաղին մասնակցեց Կարեն Ասրյանը: Հայ գրոսմայստերը 8 հնարավորից վաստակեց 4 միավոր: Նույնպիսի արդյունք ուներ նրա թիմակից, բուլղարացի Իվան Չեպարինովը: Իսկ լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Վադիմ Զվյագինցեւըՙ 5,5 միավոր: Չին շախմատիստներից բոլորից հաջողը Վան Յուեյի ելույթն էրՙ 5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4