«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2007-07-19 | #136, 2007-07-20 | #137, 2007-07-21


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱՐՇԱՎ ԸՆԴԴԵՄ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ

Անմիջական հրապարակման խնդրանքով խմբագրությունը ստացել է Միչիգանի համալսարանի (Դիըրբորն- Մ. Նահանգներ) Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, վաստակավոր պատմաբան, պրոֆ. Դենիս Փափազյանի վերոնշյալ խորագրով շրջաբերականը, որով հասարակության ուշադրությանն է հանձնվում այն լուրջ սպառնալիքներով հագեցած ահաբեկչական արշավը, որն ուղղված է Մինեսոտայի համալսարանի սոցիոլոգ-պատմաբան Թաներ Աքչամի դեմ:

«Աքչամը 1915 թվի հայկական ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների միջազգայնորեն ճանաչված հեղինակություն է, որին Վաշինգտոնում տեղակայված «Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեան» ներկայացնում է որպես հեղինակ-կազմակերպչի մի շարք ահաբեկչական բռնարարքների, ներառյալ ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի զինվորական անձնակազմի սպանությունները», գրված է շրջաբերականում: Տասնինը հազար անդամ ունեցող «Թուրքական ֆորումը» օնլայնով տարածել է այս լուրը, որը շուտով հայտնվել է ավելի քան 10 հազար կայքերում:

Մի անգամ եւս մտավորականն ու պատմաբանը հետապնդումների թիրախ է դարձել, զգուշացնում է շրջաբերականը եւ Թաներին զորակցություն հայտնել ցանկացողներին տրամադրում նրա ինտերնետային հասցեն` «takcam@umn.edu, (612) 624-2988»:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4