Հուլիսի 18-ին Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարում տեղի ունեցավ Կոմիտասի անվ. լարային քառյակի եւ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի համերգը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում եւ անցնում էր դեսպան Էդվարդ Նալբանդյանի հովանավորությամբ: Համերգի ընթացքում հնչեցին հայ եւ օտարերկրացի հեղինակների կատարումներ: Հայ երաժիշտների ելույթը, որը տեւեց երկուսուկես ժամից ավելի, մոտ հազար տեղանոց լեփ-լեցուն դահլիճն ընդունեց մեծ ոգեւորությամբ եւ բուռն ծափահարություններով: Ինվալիդների տաճարը, ուր գտնվում է նաեւ Նապոլեոնի դամբարանը, Փարիզի խորհրդանշական մեծ իմաստ ունեցող եւ ամենահաճախ այցելվող վայրերից է, որն ընդունում է տարեկան միլիոնավոր ֆրանսիացիների եւ օտարերկրացիների: