Հայաստանի մարզիկները կմասնակցեն օգոստոսի 8-18-ը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին: Մեր մարզիկները հանդես կգան խաղերի ծրագրի վեց մարզաձեւումՙ թենիս, թեթեւ ատլետիկա, սուսերամարտ, ձյուդո, թհեքվոնդո եւ գնդակային հրաձգություն: Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ նշված մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները ներկայացրել են իրենց թեկնածուներին, որոնցից կընտրվեն լավագույնները: Հայաստանի պատվիրակները Թայլանդ կմեկնեն առանձին խմբերով: Մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ