Օգոստոսի 18-ին Գերմանիայում միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի: Այս անգամ նրա մրցակիցը կլինի իր հայրենակից Խորեն Գեւորը (Գեւորգյան): Վերջինս IBF-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Խորեն Գեւորը ծնունդով Էջմիածնից է, ծնվել 1979 թ. մարտի 16-ին: Ներկայումս նա բնակվում է Համբուրգում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերում Խորեն Գեւորը տոնել է 27 հաղթանակ (15-ըՙ նոկաուտով), կրել 2 պարտություն:
Արթուր Աբրահամն առայժմ պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի է: Նա շահել է անցկացրած բոլոր 23 մենամարտերը (18-ըՙ նոկաուտով): Վերջին մենամարտն Աբրահամն անցկացրել է այս տարվա մայիսի 26-ին Սեբաստիան Դեմերսի հետՙ հերթական անգամ հաջողությամբ պաշտպանելով ուժեղագույնի իր տիտղոսը: