«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2007-08-04 | #144, 2007-08-14 | #145, 2007-08-15


ԲՈՍՏՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Բնության պետական թանգարանում երեկ ներկայացվեց Բոստոնի Թաֆթս համալսարանի հայ արվեստի, մշակույթի եւ ճարտարապետության ամբիոնի վարիչ Լյուսի Տեր-Մանուելյանի «Քրիստոնեության կորսված արժեքները» ֆիլմը, որը ցուցադրվել է ամերիկյան 58 մասնավոր հեռուստաընկերություններով: Հայկական մշակույթի, պատմության, ճարտարապետության եւ հուշարձանների մասին պրոֆեսոր Լյուսի Տեր-Մանուելյանը դասախոսություններ է կարդացել անգամ Ամերիկայի խաղաղապահ կորպուսի ջոկատների համար: Պրոֆեսոր Լյուսի Տեր-Մանուելյանը դրամաշնորհ է շահել եւ այդ գումարով վերակառուցել 5 եկեղեցիներ:

Ֆիլմի ներկայացումից առաջ պրոֆեսորը նշեց, որ հայերը մեծ դերակատարություն են ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Եռօրյա այցով Հայաստան ժամանած պրոֆեսորն այդպես էլ չկարողացավ իր պատրաստած դասախոսությունը տեղ հասցնել, քանի որ ամբողջ հանդիպումն անգլերեն լեզվով էր, իսկ հայերեն թարգմանության մասին էլ հանդիպման կազմակերպիչները չէին հոգացել:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4