Հարավային Կովկասում մշակութային հուշարձանների վիճակի մոնիտորինգի նպատակով օգոստոսի վերջին տարածաշրջան կայցելի Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առաքելությունը` բրիտանացի պատգամավոր Էդվարդ Օ՛Հարայի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրեց վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Քրիստոֆեր Գրեյսոնը, առաքելությունն այցելությունը կսկսի օգոստոսի 29-ին Ադրբեջան այցով, ապա կլինի նաեւ Հայաստանում: Ք. Գրեյսոնը նշեց, որ դեռեւս հստակեցված չեն այցի երթուղիները եւ Հայաստան այցի ժամկետները:
Նախապես նշվել էր, որ առաքելությունը կայցելի նաեւ Լեռնային Ղարաբաղ, Նախիջեւան եւ Թբիլիսի: Ք. Գրեյսոնը նշեց, որ այդ մանրամասները դեռեւս հստակեցման կարիք ունեն: