«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2007-08-17 | #148, 2007-08-18 | #149, 2007-08-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Վահան Թեքեյան ամենամյա մրցանակաբաշխություն հետեւյալ բնագավառներում

1. Գեղարվեստական գրականություն

2. Երաժշտություն

3. Գեղանկարչություն

4. Ռադիո եւ հեռուստատեսություն

5. «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ)

6. Դպրոցականների եւ մանուկների համար գրված ստեղծագործությունների համար «Արա եւ Մարալ» մրցանակ, սահմանված է Սիլվա Տեր-Ստեփանյանի (Նյու-Յորք) կողմից

7. Սոցիալ-քաղաքական երգիծանքի համար «Դավիթի պարսատիկեն» մրցանակ, սահմանված է Իռմա Տեր-Ստեփանյանի (Նյու-Յորք) կողմից

8. Քանդակագործություն («Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններ» հիմնադրամի մրցանակ)

9. Թատրոն («Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններ» հիմնադրամի մրցանակ)

- Նշյալ մրցանակներից յուրաքանչյուրին արժանացած անհատը կամ խումբը կստանա համապատասխան դիպլոմ եւ դրամական պարգեւ:

- Մրցանակների հավակնելու իրավունք ունեն ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

- Մրցանակի կարող են ներկայացվել 2006 թվականին ստեղծված աշխատանքները:

- Մրցույթին իրավունք ունեն գործեր ներկայացնել Հայաստանի ստեղծագործական միությունները, ՀՀ նախարարությունները, ՀՀ ԳԱ ակադեմիան, բուհերը, հասարակական կազմակերպությունները, հրատարակչությունները, զանգվածային լրատվական միջոցները, սփյուռքահայ միությունները:

- Մրցույթին չեն կարող աշխատանքներ ներկայացնել ՀԹՄՄ կենտրոնական վարչության եւ մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամները:

- Գործերն ընդունվում են ներկայացնող կազմակերպության պաշտոնական երաշխավորությամբՙ հաստատված կնիքով:

- Գործերն ընդունվում են հետեւյալ հասցեովՙ Երեւան, Խանջյան 50, Թեքեյան մշակութային միություն, մրցանակներ շնորհող հանձնաժողովին:

- Գործերի ընդունման ժամկետըՙ 2007 թ. հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4