Շախմատի «Ակրոպոլիսի» գավաթի խաղարկությունում փոփոխակի հաջողությամբ է խաղում Էլինա Դանիելյանը: 4-րդ տուրում նա պարտվեց Աննա Բուրտասովային, իսկ հաջորդ պարտիան շահեց Ալեքսանդր Ստիրից: Հաջող էր նաեւ 6-րդ տուրը, որում մեր շախմատիստուհին հաղթեց Ատանասիոս Կարագիանիսին: 6 տուրից հետո Էլինան վաստակել է 3,5 միավոր: Իսկ առաջատարը Իսրայելը ներկայացնող Իլյա Սմիրինն էՙ 5,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ