«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2007-08-18 | #149, 2007-08-21 | #150, 2007-08-22


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Ադրբեջան այցը «բարոյական ոչ մի շրջանակում չի տեղավորվում»: Այդ մասին ասված է Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջան նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը, որն Իրանում «ձուլման քաղաքականություն է վարում ադրբեջանցիների նկատմամբ, ինչն էլ ուղեկցվում է նրանց իրավունքների խախտմամբ, վիրավորում է ադրբեջանական ողջ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»: Ադրբեջանական կուսակցությունը Իրանի ղեկավարությունից պահանջել է «դադարեցնել ազգայնամոլական քաղաքականությունը ադրբեջանցիների նկատմամբ» եւ դեմ է արտահայտվել Ադրբեջան Ահմադինեժադի այցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4