Մարդու կենսակերպի բարգավաճման առերեւութականության անհերքելի ապացույց է նրա ակնհայտ բարոյազրկությունը: Ստի, կեղծիքի, խարդավանքների ցանցն ընդարձակում է իր սահմաններըՙ ոգեուրացման, «ոգեգողության» վտանգավորությամբ: Այս երեւույթի մասին է հրապարակագիր Ռաֆայել Համբարյանի հոդվածը:
XIX-XX դդ. հայ արվեստի սփյուռքահայ հավաքորդների (Գ. Գյուլբենկյան, Հ. Չիլինգարյան, Ֆրենկյան) նմուշների մի ցուցահանդես է տեղի ունեցել ֆրանսիական Կանյ-սյուր Մեր քաղաքում: Ըստ Connaissance des Arts-ի նյութը ներկայացնում է Պետրոս Քեշիշյանը:
Հայկական տարվա շրջանակներում Փարիզում վերջերս սփյուռքահայ բեմադրիչ-ռեժիսոր Ժիրայր Փափազյանը բեմականացրեց Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետըՙ ֆրանսերենով (համերգային կատարում): Այդ մասին է Արծվի Բախչինյանի զրույցը բեմադրիչի հետ:
Ըստ ամերիկյան «ARTnews» հանդեսի, Հակոբ Ծուլիկյանը ներկայացնում է երկու նյութՙ Ռոբերտ Ֆիսքի մտորումներն անցյալի գիրկն անցնող էպիստոլյոր ժանրի (նամակագրություն) եւ բալետային հանրահայտ պարող Միխայիլ Բարիշնիկովի լուսանկարչական արվեստի մասին:
Եվս մեկ հրապարակում Մելանյա Բադալյանի «Փարիզյան հանդիպումներ» շարքից-Փարիզի ու ֆրանսահայության մասին տպավորությունների անդրադարձներ: