«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2007-08-22 | #151, 2007-08-23 | #152, 2007-08-24


ՆԱՀԱՆՋ 2 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ ցուցակում 2 հորիզոնական նահանջել է եւ 396 վարկանիշով զբաղեցնում է 81-րդ տեղը: 2 հորիզոնականով նահանջ է ապրել նաեւ Պորտուգալիայի ընտրանինՙ եզրափակելով լավագույն տասնյակը: Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մյուս մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ դիրքերը. Սերբիա (18-րդ տեղ, -1), Լեհաստան (20-րդ, +1), Ֆինլանդիա (38-րդ, +3), Բելգիա (69-րդ, +1), Ադրբեջան (107-րդ, +2), Ղազախստան (115-րդ, +3):

Ամենամեծ առաջընթացն ունեցել է Իրաքի հավաքականը, որը վերջերս դարձել էր Ասիայի գավաթակիր: Իրաքցիները 16 տեղով առաջադիմել ենՙ ներկայում զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը: 12 տեղով վեր է բարձրացել Նամիբիայի հավաքականը, 11 տեղովՙ Հնդկաստանի ընտրանին: Իսկ ահա Պանամայի հավաքականը 14 հորիզոնականով նահանջել է:

Լավագույն տասնյակի առաջատար հնգյակի դիրքերն անսասան են մնացել: Տասնյակում ընդգրկվել են չեխերը, որոնք լավագույնների շարքում փոխարինել են մեքսիկացիներին:

Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ցուցանիշները:

1. Բրազիլիա1508
2. Արգենտինա1491
3. Իտալիա1430
4. Ֆրանսիա1380
5. Գերմանիա1337
6. Խորվաթիա1223
7. Հոլանդիա1211
8. Իսպանիա1165
9. Չեխիա1158
10. Պորտուգալիա1157
15. Ուկրաինա1002
24. Ռուսաստան909
58. Ուզբեկստան508
69. Բելառուս438
78. Լիտվա401
81. Հայաստան396
103. Վրաստան325
106. Մոլդովա292
107. Ադրբեջան290
110. Լատվիա274
115. Ղազախստան251
125. Էստոնիա213
145. Տաջիկստան116
153. Ղրղըզստան97
172. Թուրքմենստան50

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4