Պեկինում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանին 2-րդ մեդալը պարգեւեց էջմիածնեցի Արթուր Շահինյանը: Մինչեւ 84 կգ քաշային կարգում Արթուրը եզրափակիչ գոտեմարտում զիջեց իրանցի ըմբիշին եւ արժանացավ արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ մինչ այդ մեր հավաքականին ոսկե մեդալ էր պարգեւել Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ): Ընդհանուր առմամբ Պեկինում հանդես էին գալիս 6 հայ ըմբիշներ, որոնցից 2-ն արժանացան պարգեւների:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ