Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնոյի քաղաքային ընտրություններում այլ թեկնածուների հետ միասին առաջադրվել է նաեւ հայազգի Դեբի Փուչիկյանը: Այս ընտրություններում նա պայքարելու է քաղաքային խորհրդի ներկա անդամ Բոբ Վատերստոունի դեմ: Բացի նրանից այս շրջանում պայքարելու են եւս 5 թեկնածու: Հաղորդվում է, որ Դեբի Փուչիկյանը Կալիֆոռնիայի նահանգի նախկին սենատոր Չակ Փուչիկյանի կինն է: Հիշեցնենք, որ Չակը իր թեկնածությունն էր առաջադրել նահանգի դատախազի պաշտոնի համար, սակայն պարտվել էր այդ ընտրություններում: Ըստ տեղի մամուլի, Դեբին մեծ հնարավորություններ ունի հաղթելու այս ընտրություններում: