Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ Փասադենայում (Կալիֆոռնիա), բացվել է այդ կառույցի նոր գրասենյակը: Նշվում է, որ նոր գրասենյակը բացվել է քաղաքի պատմական կենտրոնում: Բացման արարողությանը մասնակցել են Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը եւ կոնգրեսմեններ Ադամ Շիֆի եւ Բրեդ Շերմանի ներկայացուցիչները: