Այդ թվում ներկայիս փոխնախարարիՙ ընկերության տնօրեն եղած ժամանակահատվածում
Համաձայն «Հայփոստ» ընկերության տարածած հաղորդագրության, անցած 5 տարիների ընթացքում այս ընկերությունը կորցրել է 2 մլրդ դրամՙ ավտոտնտեսության շահագործման եւ կառավարման խախտումների պատճառով: Այդ կապակցությամբ ընկերության ներկայիս կառավարիչ հոլանդական «Հայփոստ տրաստ մենեջմենտը» դիմել է ոստիկանություն: Տեղեկատվության մեջ նաեւ նշվում է, որ խախտումները թույլ են տվել մի շարք աշխատակիցներ եւ ղեկավար անձնակազմը եւ որ դրանք առնչվում են բենզինի գնման եւ օգտագործման, մեքենաների շահագործման, վերանորոգման եւ սպասարկման ոլորտներին: Սակայն մեղավորների անունները չեն հիշատակվում: Այս կապակցությամբ նշենք, որ նախորդ 5 տարիների ընթացքում «Հայփոստի» գլխավոր տնօրեներկար ժամանակ եղել է տրանսպորտի եւ կապի ներկայիս փոխնախարար Վրույր Առաքելյանը: Մեր այն հարցին, թե արդյոք նա նույնպես որեւէ կերպ առնչվո՞ւմ է այս չարաշահումներին, ընկերության կապի ապահովման գծով կոորդինատորը խուսափեց պատասխանելուց, ասելով, որ իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում:
Ասվածին մնում է միայն ավելացնել, որ յուրաքանչյուր նախարարությունում, գերատեսչությունում կամ պետական ձեռնարկությունում անցյալում եւ ներկայում նմանատիպ չարաշահումներ են կատարվում, որոնք սակայն երբեւէ կոչված չեն բացահայտվելու:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ