«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2007-08-29 | #156, 2007-08-30 | #157, 2007-08-31


ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՀԻՄՆԱՐԿԵՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Օգոստոսի 30-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք - Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Վանաձոր քաղաքի Հայորդյաց տան հիմնարկեքի արարողությունը:

Վեհափառ Հայրապետին Վանաձոր քաղաքի մատույցներում դիմավորեցին Գուգարաց թեմի հոգ-որականները - մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` գլխավորությամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի - Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի: Ապա Հայորդյաց տան մոտ Նորին Սրբությանը ողջունեցին հաստատության սաները - բազում վանաձորցիներ:

Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցականների թափորով Ամենայն Հայոց Կաթողիկոսը - հայորդյաց տան բարերարներ տեր - տիկին Սարգիս - Հռութ Բեդ-յանները առաջնորդվեցին դեպի շինարարական հրապարակ: Մինչ հիմնարկեքի արարողության սկսելը մարզային ու քաղաքային իշխանությունների ու վանաձորցիների անունից Նորին Սրբությանը ողջունեց տիար Սամվել Դարբինյանը:

Հիմնարկեքի արարողության ավարտին օրհնության - գնահատանքի իր խոսքը ներկաներին ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գեղեցիկ մի նվեր է, որ մատուցվում է այսօր բարերարների կողմից մեր սիրելի զավակներին ուսումնական նոր տարվա բացման նախաշեմին: Շնորհավորում ենք մեր սիրասուն զավակներին, ովքեր պիտի գան Հայորդյաց տուն ուսանելու, գան այստեղ իրենց անձերը կրթելու, որպեսզի արժանավոր զավակները լինեն մեր երկրի - կառուցեն կյանքի նոր օրը: ...Վանաձորի մանուկներն այստեղ պիտի հաղորդ դառնան մեր հայրերի սրբազան ժառանգությունը - պիտի լինեն հավատավոր զավակները Առաքելական մեր Մայր Եկեղեցու», - նշեց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում:

«Մեր հավատացյալների շուրթերից աղոթք է երկինք վերառաքվում մեր նվիրյալ, ազնվահոգի բարերարների համար, ովքեր իրենց հայրենասիրության որպես գեղեցիկ դրս-որում հայրենի հողի վրա վեր բարձրացրեցին գեղեցկակառույց եկեղեցին - այս հայորդյաց տունը», - ասաց Նորին Սրբությունը` իր գնահատանքը հայտնելով Հայորդյաց տան բարերարներ տեր - տիկին Սարգիս - Հռութ Բեդ-յաններին, որոնց ազնիվ հանձնառության շնորհիվ Վանաձորում արդեն երկու տարի առաջ կառուցվել - օծվել էր Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Գուգարաց թեմի բարեջան առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին նախանձախնդիր իր ծառայության համար, ինչպես նա- մարզպետին - քաղաքապետին Հայոց Եկեղեցու առաքելությանն իրենց աջակցության համար:

Ուրախալի այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց նա- Վանաձորի բնակիչներին` հորդորելով գոհություն մատուցել Աստծուն, որ Իր ողորմությունն ու սերը միշտ ուղեկից է դարձնում հայոց ազգին` պարգ-ելով նման բարիքներ:

Ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանն ընթերցեց Հայորդյաց տան կառուցման արձանագրությունը, որը տիար Սարգիս Բեդ-յանի կողմից զետեղվեց կառուցվող շենքի հիմերում:

Հիմնարկեքի արարողությանը հաջորդեց Հայորդյաց սաների կողմից պատրաստված համերգային ծրագիրը, որի ավարտին Նորին Սրբությունը ծանոթացավ շինարարության ընթացքին - իր գնահատանքը հայտնեց շինարարներին ժրաջան - հետ-ողական աշխատանքի համար:

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին նա- ԱՄՆ Ար-ելյան Հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ազգային բարերարներ Հրաչ - Սյուզան Թուֆայանները, Մայր Աթոռի միաբաններ, ուխտավորներ - բազում հյուրեր:

Մայր աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4