Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաջող է մեկնարկել Դավիթ Նալբանդյանը: Առաջին փուլում նա պարտության է մատնել իսպանացի Իվան Նավարո-Պաստետին (7-5, 7-6, 7-6): Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ Ռոջեր Ֆեդեռերը, Իգոր Անդրեեւը, Թոմաս Յոհանսոնը, Նիկոլայ Դավիդենկոն, Նիկոլաս Կիֆերը, Առնո Կլեմանը, Ֆեռնանդո Վերդասկոն, Լլեյթոն Հյուիթը, Թիմ Հենմանը:
Կանանց մրցապայքարում 2-րդ փուլի արգելքն էլ հաջողությամբ հաղթահարեցին Դինարա Սաֆինան, Եկատերինա Մակարովան, Ժյուստին Էնենը, Վերա Զվոնարյովան, Ելենա Դեմենտեւան, Վինուս Ուիլյամսը, Ալյոնա Բոնդարենկոն, Վերա Դուշեւինան, Սերենա Ուիլյամսը: