Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը, գործադիր տնօրեն Բրայեն Արդունիի ղեկավարությամբ, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կիյո Ակասակիի հետ: Վերջինս նշել է, որ տպավորված է Հայաստանում տնտեսական եւ սոցիալական բնագավառում վերջին տարիներին նկատվող զարգացումներից: