Արտգործնախարարությունից հաղորդում են, որ Բրյուսելում Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հետ: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերի 15-17-ը: