Ռուսական «ԿԴ Ավիա» ավիաընկերությունը իր նոր «Բոինգ-737-300» ինքնաթիռը կոչել է հայազգի հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի անունով: Պաշտոնական այդ արարողությանը ներկա են եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը եւ Կալինինգրադի նահանգապետ Միխայիլ Բոսսը: Արարողությանը ներկա է եղել նաեւ Միքայել Թարիվերդիեւի այրինՙ Վերա Թարիվերդիեւան: