«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2007-09-01 | #159, 2007-09-04 | #160, 2007-09-05


ԱԲՐԱՀԱՄԸ ՄՈՏ ԷՐ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒՆ

IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը օրերս մասնակցեց Գինեսի ռեկորդների սահմանման միջոցառմանը, որ կազմակերպվել էր գերմանական հեռուստատեսությամբ: Արթուրն իրեն հիանալի դրսեւորեց եւ քիչ էր մնացել Գինեսի ռեկորդների գրքին արժանի արդյունքի հասներ: Նա ցատկապարանով 1 րոպեում 237 ցատկ է կատարել: Աբրահամին ընդամենը 5 ցատկ չբավականացրեց Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ցուցանիշը գերազանցելու համար:

«Շատ հետաքրքրական էր նոր ռեկորդ սահմանել: Ինձ համար շատ պատվաբեր կլիներ տեսնել ազգանունս Գինեսի ռեկորդների գրքում եւ ես շատ մոտ էի դրան: Մարզումների ժամանակ շատ եմ ցատկում ցատկապարանով, Խորեն Գեւորգի հետ մենամարտին նախապատրաստվելիս էլ շատ եմ պարապել ցատկապարանով: Գիտակցում էի, որ ռեկորդը գերազանցելը դժվար կլինի, բայց շատ էի ցանկանում հասնել նվաճման», հայտարարել էր Արթուր Աբրահամը:

Ինչ վերաբերում է աշխարհի ռեկորդին, ապա այն, այնուամենայնիվ, գերազանցվեց: Աբրահամից հետո հանդես եկած 23-ամյա Օլգա Բերբերիխը 1 րոպեում ցատկեց 251 անգամ եւ նոր ռեկորդ սահմանեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4