«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2007-09-07 | #163, 2007-09-08 | #164, 2007-09-11


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՄԱԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ըստ «Նովոստի Ազերբայջան» գործակալության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի օրակարգ է մտել «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածքում...» եւ «Իրավիճակը Ադրբեջանի գրավված տարածքներում» վերնագրերով հարցերը: Քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 25-ին:

Ավարտական միջոցառումներ Ֆրանսիայում

Ֆրանսիայի քաղաքներում կազմակերպում են Հայաստանի տարվա ավարտական միջոցառումները: Հաղորդվում է, որ դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ռոման սյուր Իզերի քաղաքապետ Անրի Բերտոլեն բացել են «Հայաստանյան ճամփորդություններ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որին հաջորդել է հայ երաժշտության համերգ:

«Ցեղասպանություն չի եղել մինչեւ... ես չասեմ»

Նյու Յորքում մոտ 70 հայ երիտասարդներ եւ հայկական հարցով աջակիցներ հավաքվել էին բողոքելու ADL հրեական կազմակերպության ղեկավար Աբրահամ Ֆոքսմանի հայտարարությունների դեմ: Բողոքարարները, որոնց մեջ կային նաեւ հրեա երիտասարդներ, կրում էին ցուցապաստառներ «Տեղ չկա ժխտողականությանը» եւ «Ցեղասպանությունը չի եղել մինչեւ ես այդ մասին չասեմ» արտահայտությունները, որոնցով ծաղրում էին Ֆոքսմանի երկդիմի կեցվածքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4