«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2007-09-13 | #167, 2007-09-14 | #168, 2007-09-15


ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ «ՏՂԱՄԱՐԴՈՒ ԽՈՍՔ» Է ՏՎԵԼ ԿՈՆԴԵՑԻՆԵՐԻՆ

Մայրաքաղաքի հին թաղամասերից մեկիՙ Կոնդի տարածքի իրացման խնդիրը, որ բնակիչների բողոքներին էր արժանացել եւ արձագանքներ ունեցել, կարծես թե լուծում է ստացել. «Քաղաքապետ Երվանդ Զախարյանը տղամարդու խոսք է տվել կոնդեցիներին, որ Կոնդը չի քանդվի մինչեւ սեփականաշնորհման հարցը չլուծվի, եւ այսօր էլ իր խոսքի տերն է»: Երեկ այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի հանձնաժողովի անդամ, Կոնդի բնակիչ Վաչագան Չիբուխչյանը: Նրա տեղեկացմամբՙ Կոնդում բնակվող 1050 ընտանիքից 535-ն արդեն ստացել են իրենց կացարանների սեփականացման վկայական, մյուսները դեռեւս սպասում են, նաեւ իրՙ Վաչագան Չիբուխչյանի ընտանիքը: Կոնդի բնակիչները փոխհատուցում կստանան գույքովՙ բնակարանով, կամ գումարով, ըստ իրենց ցանկության:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4