Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի հարակից Անգլիական այգու տնօրենությունը կազմակերպում է «Մշակութային աշուն» երեկոների շարք, որը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, ժամը 17-ին: Անգլիական այգու տնօրենությունը այսպիսով հույս ունի վերականգնել թատրոնի բացօթյա բեմում տարիներ առաջ անցկացվող հանգստի երեկոների ավանդույթը:
Մշակութային օրերի բացմանը կմասնակցեն Հայաստանի գուսանական երգի անսամբլը, ժողովրդական արտիստներ Վլադիմիր Աբաջյանը, Գեւորգ Չեպչյանը, դուդուկահար Սարգիս Դավթյանը եւ այլք: Բացման արարողությանը կներկայացվեն Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի եւ գուսան Շերամի ստեղծագործություններից:
19-րդ դարի վերջում Գ. Սունդուկյանի ակադեմիական թատրոնի այգու բարեկարգմանն օժանդակել են անգլիացի շինարարները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ