«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2007-09-13 | #167, 2007-09-14 | #168, 2007-09-15


ԳՅՈՒՄՐՎԱ «ՀԵՐՈՍԸ» ՀԱՆՁՆՎԵՑ

Երեկ իրավապահներին է հանձնվել մայիսի 24-ից հետախուզման մեջ գտնվող Ռուստամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ նրա եւ Գյումրիի ներկա քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի միջեւ ծագած վեճը վերածվել էր փոխհրաձգության, ինչի հետեւանքով երկուսի դեմ էլ քրեական գործ էր հարուցվել եւ հայտարարվել էր հետախուզում: Ղուկասյան կրտսերը իրավապահներին հանձնվել էր ավելի վաղ:

Չի որոշել, բայց 5 թեկնածու տեսնում է

Երեկ միջազգային «Վալդայ» կոչվող բանավեճի ակումբում խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ քաղաքագետ Նիկոլայ Զլոբինի, հստակորեն չի պատասխանելՙ արդյոք նա կդնի իր թեկնածությունը 2008-ի նախագահական ընտրություններում, թե ոչ: Միաժամանակ Պուտինը նշել է, որ ներկայումս 5 թեկնածու է տեսնում , որոնք կարող են զբաղեցնել նախագահի պաշտոնը: Ռուսաստանի նախագահը սակայն չի նշել նրանց անունները:

Բարբարոսությունը շարունակվում է

Ադրբեջանի ռուսալեզու կազմակերպությունները երկրի ղեկավարությանը կոչ են արել դադարեցնել Նարիմանովյան գերեզմանատան ավերումը: «Ազգ»-ն արդեն գրել էր, որ Բաքվում ճանապարհ կառուցելու պատրվակով բարբարոսաբար ավերում են այդ գերեզմանատունը, որը նաեւ «Հայկական» անվամբ է հայտնի: Այստեղ հիմնականում հանգչում են տեղի քրիստոնյա բնակչության նախնիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4