«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2007-09-15 | #169, 2007-09-18 | #170, 2007-09-19


ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Արդեն անիմաստ են դառնում լրագրողական կազմակերպությունների, լրագրողական հանրության հայտարարություններըՙ ժուռնալիստի նկատմամբ խուլիգանական արարքներ կատարելու կապակցությամբ:

Ընդամենը մեկ տարի առաջ հնչեցին բողոքի ձայներ, հանցագործներին հայտնաբերելու պահանջներՙ հենց Հովհաննես Գալաջյանին ծեծի ենթարկողներին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Սակայն եղավ այն, ինչ ակնկալում էինք, անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություն:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է խմբագրի նկատմամբ կատարած խայտառակ ոտնձգությունը եւ պահանջում է իրավապահ մարմիններից հանցագործների արագ հայտնաբերում:

Հիշեցնենք, որ նմանօրինակ հայտարարություններով երեկ հանդես էին եկել նաեւ Երեւանի մամուլի ակումբը, լրագրողական եւ քաղաքական մի շարք կազմակերպություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4