Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը հայտարարում է տարածաշրջանային կրթաթոշակային մրցույթ սոցիալական գիտությունների ոլորտում
Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամը գերմանական անկախ քաղաքական հիմնադրամ է, որը համագործակցում է Գերմանիայի Կանաչների կուսակցության հետ:
Հիմնադրամն օժանդակում է քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հետազոտություններին, հատկապես գենդերային քաղաքականության, կանանց իրավունքների եւ բնապահպանության ոլորտներում:
Տարածաշրջանային կրթաթոշակային ծրագրի նպատակը
Կրթաթոշակային ծրագիրը նախատեսում է անմիջականորեն Հարավային Կովկասի տարածաշրջանում գիտական հետազոտությունների անցկացում:
Ծրագրի նպատակն է`
- աջակցել երիտասարդ գիտնականներին կատարելու անհատական, միջդիսցիպլինար գիտական հետազոտություններ Հարավային Կովկասում
- օժանդակել Հարավային Կովկասում բարձրակարգ մասնագետների տարածաշրջանային ցանցի ձեւավորմանը:
Մրցույթի պայմանները
Տարածաշրջանային գիտահետազոտական կրթաթոշակի հայտ կարող են ներկայացնել բարձրագույն կրթություն ունեցող եւ Հարավային Կովկասի երկրներում մշտապես բնակվող մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականները (ծնված 1973-1985 թթ.): Երկու օտար (արեւմտաեվրոպական եւ ռուսերեն) լեզուների լավ իմացությունը պարտադիր է: Հայտերն ընտրելիս հատուկ ուշադրություն է դարձվելու թեմաների նորույթին եւ ժամանակակից մեթոդաբանական կողմնորոշմանը, այդ թվում նաեւ հետազոտությունների անցկացման որակյալ մեթոդների կիրառմանը:
Օժանդակություն է տրամադրվելու ստորեւ նշված թեմաների շրջանակներում իրականացվող հետազոտություններին.
- Կենցաղի պատմություն
- Այլախոհության եւ ռեպրեսիաների պատմություն
- Խորհրդային մարդը հետխորհրդային երկրներում. խորհրդային իրականության հետքերը նոր պայմաններում
- Պետությունը եւ կրոնը 20-րդ դարում
- Նոր հայացքներ հին կոնֆլիկտների վրա
- Ինքնությունների կառուցում
- Միգրացիային առնչվող խնդիրներ
- Փախստականները քաղաքում. գոյատեւման ռազմավարություններ, համայնքների ձեւավորում
- Յուրայինն ու օտարը հասարակությունում
- Անհավասարության եւ խտրականության պրոբլեմները
- Գենդերային դերերի փոխակերպումը
- Քաղաքային մշակույթ
- Հաղորդակցումը քաղաքում
- Քաղաքի կառավարման ժամանակակից մեթոդները
- Քաղաքի սոցիալական եւ տեղեկատվական ենթակառուցվածքը
- Քաղաքների կայուն զարգացման խնդիրը (սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական խնդիրներ)
Կրթաթոշակների տեւողությունը եւ չափը
Կրթաթոշակները տրամադրվելու են 12 ամիսների համար. 01.01.2008–31.12.2008 : Կրթաթոշակների գումարը կազմում է ամսական 200 եվրո: Հիմնադրամը նախատեսում է նաեւ լրացուցիչ ծրագիր, որը ներառում է սեմինարներ, ամառային դպրոց, հրապարակումներ եւ այլն:
Ընդհանուր ցուցումներ
Կրթաթոշակը անհատներին տրամադրվող օժանդակություն է եւ չի կարող օգտագործվել կրթաթոշակային ծրագրից դուրս կատարվող նախագծերի ֆինանսավորման նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնող անձի որեւէ գիտական հաստատության հայցորդ կամ աշխատակից լինելը պարտադիր չէ:
Ընդհանուր տեղեկատվության եւ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հայտաթերթիկների համար կարող եք այցելել Հարավային Կովկասում Հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի էլեկտրոնային էջ` www.boell.ge
Հայտերի ներկայացման ժամկետը լրանում է 2007 թ. հոկտեմբերի 15-ին, երկուշաբթի օրը, ժամը 12:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթեր
Տիտղոսաթերթ հետեւյալ տվյալներով` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվը, երկիրը, գիտական առարկան, գիտական աշխատանքի անունը
Հայտաթերթիկ (տես www.boell.ge)
Ինքնակենսագրություն (CV)
Էսսե (5-ից 8 էջի սահմաններում), որը պետք է ներկայացնի մասնագիտական եւ անձնական մոտիվացիան, այն է.
1. Ինչու եմ հետաքրքրվում տվյալ թեմայով: 2. Ինչ գիտեմ ընտրված թեմայի վերաբերյալ; 3. Կոնկրետ ինչ եմ պատրաստվում իրականացնել եւ ինչ մեթոդներ եմ կիրառելու 4. Տարեկան աշխատանքային պլանը:
Երկու երաշխավորագիր գիտնականների կամ այն կազմակերպությունների ղեկավարների կողմից, որտեղ դուք աշխատել եք (կոնկրետ ինչ փորձով եւ գիտական աշխատանքով է հիմնավորվում երաշխավորագիրը):
Բարձրագույն կրթության վկայականը (բակալավր, մագիստրոս կամ դիպլոմավորված մասնագետ) գնահատականներով:
Ըստ ընտրության. հրատարակված գիտական աշխատությունների ցանկը եւ, հնարավորության դեպքում, դրանց պատճենները` մինչեւ 20 էջ ծավալով:
Վերը նշված փաստաթղթերը (բացի գիտական աշխատություններից) պետք է ներկայացվեն անգլերենով կամ ռուսերենով 3 օրինակից: Թերի, ինչպես նաեւ վերջնաժամկետը լրանալուց հետո եւ էլ. փոստով ներկայացված հայտերը հաշվի չեն առնվի:
Մրցույթի հայտերը ուղարկեք հետեւյալ հասցեով`
Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլի անվան տարածաշրջանային գրասենյակ
Ռադիանի փող., թիվ 5, 0179, Թբիլիսի, Վրաստան