«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին

Մեծարգո պարոն Ավետիքյան

Մենք զարմանք, ափսոսանք եւ խոր հիասթափություն ապրեցինք, լսելով վարչապետի հետ Ձեր զրույցը, որը հայկական հեռատեսիլի առաջին ալիքը եթեր տվեց անցած ուրբաթ: Ձեր առաջին իսկ նախադասությունը մատնեց Ձեզ: Զրույցի սկզբից մինչեւ վերջը նկատելի էին Ձեր շփոթվածությունը, որը, ի հեճուկս Ձեր ճիգերի, սքողել չէր հաջողվում: Անթաքույց ինքնավստահությունը եւ նրա դեմքից ու հայացքից դեպի Ձեզ ճառագող այնքան վիրավորական ու վիրավորող հեգնանքը, որն այլ կերպ, քան «սրան էլ չոքցրինք», չես վերծանի: Ո՛չ, դա հասարակությանը ալեկոծող պրոբլեմների վերաբերյալ հարցազրույց չէր, դա վաղօրոք, բայց անհաջող մշակած գովազդ էր, դա երկու դերասանի թատրոն էր, որտեղ դերակատարներից մեկը համաձայնել էր խաղալ մյուսիՙ բեմադրող ռեժիսորի կամքին հնազանդ: Իհարկե, յուրաքանչյուր ոք իր կարծիքը բարձրացնելու իրավունք ունի: Սակայն, միթե՞ Ձեր պես փորձված լրագրողի համար դժվար էր զրուցակցին գովազդելու պակաս անպատվաբեր ձեւ ընտրել, քան այն, ինչը ընտրել էիք:

Պրն. Ավետիքյան

Հայկական քաղաքական բառապաշարը վերջին տարիներին այլ բառերի հետ հարստացավ նաեւ «գցել» բայով: Ինչպե՞ս եւ ինչու՞ թույլ տվեցիք, որ Ձեզ «գցեն»: Չէ, որ Ձեզ գցելովՙ գցեցին նաեւ հեղինակավոր «Ազգին»:

ՀՀ Մտավորականների ֆորումի քաղաքական խորհրդի անունից Ա. Սարգսյան, ք. Երեւան, 17.09.2007թ.

(հրապարակվում է կրճատումներով)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4