«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ

Սեպտեմբերի 10-15-ին տեղի է ունեցել Սոցապահովության միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողովը: Դեռ 1996-ից ասոցիացիայի անդամ է նաեւ Հայաստանը, որի ներկայացուցիչն այս տարի ընտրվել է բյուրոյի անդամ: Համաշխարհային մարտահրավերներն այս համաժողովի հիմնական թեման են եղել: Դրանց անդրադարձավ նաեւ Սոցապահովության հիմնադրամի տնօրեն Վազգեն Խաչիկյանը: Նա երեկ «Ուրբաթ» ակումբում խոսեց այդ մարտահրավերների, նրանց դեմ ձեռնարկվելիք քայլերի մասին: Բացի այդ, նա ցավով բարձրաձայնեց, որ մեր ժողովրդագրական պատկերը բավականին տխուր է: «Հայաստանն ունի ամենից արագ ծերացող հասարակությունը, եւ Հայաստանում աշխատող քաղաքացիների թիվը կենսաթոշակառուների թվի համեմատությամբ ամենավատ պատկերներից մեկն է ողջ աշխարհում»:

Մարտահրավերներից է նաեւ այն, որ. «Աշխարհը գնալով ավելի անարդար է դառնում: Այսինքնՙ հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում: Ստացվում է այնպես, որ շատ վաստակողներն ավելի քիչ մասնակցություն են ունենում կենսաթոշակային ֆոնդի ձեւավորմանը, քան քիչ վաստակողները: Պատճառն այն է, որ հիմնականում եկամուտները թաքցնել կարողանում են բարձր եկամուտ ունեցողները»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4