«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցանկը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 6 հորիզոնականով եւ այժմ 393 վարկանիշով զբաղեցնում է 87-րդ տեղը: Ընտրական «A» խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Պորտուգալիայի ընտրանին, որը 2 տեղով բարձրացել է եւ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Լեհերը զբաղեցնում են 16-րդ տեղը (+4): Սերբերը 22-րդն են (-4): Այնուհետեւ գալիս են ֆինները (44-րդ տեղ, -6), բելգիացիները (60-րդ տեղ, +9), ադրբեջանցիները (115-րդ տեղ, -8) եւ ղազախները (120-րդ տեղ, -5):

Ամենամեծ առաջընթացը նկատվել է Ֆիջիի հավաքականի մոտ, որը վարկանիշն ավելացրել է 212-ով` բարձրանալով 51 տեղով: Իսկ ահա Բուրկինա Ֆասոյի հավաքականը 29 տեղով զիջել է դիրքերը: Դասակարգման ցուցակը կրկին գլխավորեց աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը, որը նախորդ ցուցակում 3-րդ տեղում էր: Իտալացիներն իրենց տեղը զիջեցին ցուցակը գլխավորող բրազիլացիներին: Իսկ լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն է կատարվել. չեխերին փոխարինել են անգլիացիները:

Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Իտալիա1488
2. Արգենտինա1451
3. Բրազիլիա1444
4. Գերմանիա1330
5. Հոլանդիա1246
6. Ֆրանսիա1220
7. Իսպանիա1178
8. Պորտուգալիա1169
9. Անգլիա1165
10. Խորվաթիա1151
17. Ուկրաինա900
26. Ռուսաստան851
62. Ուզբեկստան491
70. Բելառուս445
81. Մոլդովա413
84. Լիտվա398
87. Հայաստան393
94. Լատվիա364
104. Վրաստան327
115. Ադրբեջան287
120. Ղազախստան259
127. Էստոնիա238
149. Ղրղզստան130
151. Տաջիկստան127
174. Թուրքմենստան174

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4